ru24.pro
World News in Armenian
Август
2024

Ինչու է օլիմպիական խաղերի փակման ժամանակ խախտվել ՀՀ պետական դրոշի մասին օրենքը. ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

0

Փարիզում անցկացվող 2024 թվականի օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ ծածանվել է սխալ դրոշ. Հայաստանի պետական դրոշը կարմիր, կապույտ, նարնջագույնն է, սակայն փակման արարողության ժամանակ ակնհայտ երևում էր, որ մեր մարզիկի բարձրացրած դրոշը կարմիր, կապույտ, դեղին էր: Ըստ այդմ, խախտվել է ՀՀ դրոշի մասին օրենքը:

Պարզաբանման համար Tert.am-ը դիմեց ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք: Այսօր ստացել ենք նախարարության պարզաբանումը: 

«Տեղեկացնում ենք, որ «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերի բացման և փակման արարողության, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքների պատասխանատու կառույցներն են հանդիսացել «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն և Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեն»:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: