ru24.pro
World News in Armenian
Август
2024

Գվարդիոլան Հոլանդին համեմատել է Մեսսիի և Ռոնալդուի հետ

0

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին համեմատել է Մեսսիի ու Ռոնալդուի հետ։

«Նման ցուցանիշները որոնք գրանցում է Էրլինգը համապատասխանում են Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին։ Սա անհավանական արդյունք է այս երկրում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «City Xtra»-ն։

Հիշեցնենք, որ 24-ամյա հարձակվողը «Քաղաքայինների» կազմում անցկացրած 100 խաղում դարձել է 91 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։