Բաքուն նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն «Երևանի անհիմն պահանջները պետք է վերացվեն»․ Բայրամով
Բաքուն նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին, ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը, սակայն, ընդգծել է, որ «Երևանի անհիմն պահանջները պետք է վերացվեն»։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը միշտ ընդունելի հարթակ է եղել բանակցությունների համար։