ru24.pro
World News in Armenian
Август
2024

Կրասնոդարը կամային հաղթանակ տոնեց, Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

0

«Կրասնոդարը» ՌՊԼ-ի 5-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Նիժնի Նովգորոդին»։

Խուան Բոսելիի գոլին դաշտի տերերը պատասխանեցին Մոզես Կոբնանի դուբլով, ով աչքի ընկավ 76-րդ և 80-րդ րոպեներին։

Այս խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը, ով կրասնոդարյան թիմի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Այս հանդիպումից հետո «Կրասնոդարը» 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։