«Մեզ համար առաջնահերթ է ՄԱԿ-ի գործակալությունների հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը». Պապոյանն ընդունել է Ֆրանսուազ Ժակոբին
0
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է Ֆրանսուազ Ժակոբին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ «Մեզ համար առաջնահերթ է ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների հետ մեր համագործակցության ծրագրերի