ru24.pro
World News in Armenian
Август
2024

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

0

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 3-ը՝ ժամը 09:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Արբաթ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Հայանիստ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

The post Արարատի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.