ru24.pro
World News in Armenian
Август
2024

Դավթաշենում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

0

Այսօր՝ ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 48 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: 

Դեպքի վայր է ժամանել 1 մարտական հաշվարկ: Մինչև հրշեջների ժամանումը ավտոմեքենայի վարորդը և քաղաքացիները փորձել են մարել կրակը, սակայն ապարդյուն: Կրակը մարվել է հրշեջների կողմից:

Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Մեքենան դարձել է ոչ շահագործելի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում: