ru24.pro
World News in Armenian
Август
2024

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսքի պատճառով․ նոր մանրամասներ Ոսկեհասկի դեպքից

0

Օգոստոսի 1-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։

«Ֆեյսբուք»-ի էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել պայթյունի դեպքից՝ նշելով.

«Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ, 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակների տակից։ Բայցի այդ, մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։

Նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր են մեկնել Ախուրյանի քննչական բաժնի քննիչներ՝ անհետաձգելի, առաջնային քննչական գործողություններ կատարելու նպատակով։

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- գրել է նա:

The post Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսքի պատճառով․ նոր մանրամասներ Ոսկեհասկի դեպքից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.