Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ. բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհանները
0
Օգոստոսի 1-ին՝ ժամը 23:30-03։00, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Մ . Ավետիսյան պուրակում, Պ. Սևակ այգում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
The post Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ. բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհանները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.