Ցավոք սրտի, գործընթացը եղել է ոչ ներառական, եւ փորձագիտական համայնքը, շահագրգիռ հասարակությունը որեւէ կերպ ներգրաված չեն եղել». Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը՝ Երեւանի գլխավոր հատակագծի մասին
0
Նա հույս հայտնեց, որ գոնե ներառական միջոցառման միջոցով կկարողանան տարբեր խմբերից որոշակի առաջարկություններ հավաքել. «Իհարկե սա որեւէ կերպ չի փոխարինում ներառական պրոցեսն ապահովելու՝ քաղաքապետարանի կողմից պարտականություն հանդիսացող, բայց չկատարած աշխատանքին: Ամեն դեպքում, մենք առաջարկները կհավաքենք եւ կներկայացնենք Երեւանի քաղաքապետարանին այն ակնկալիքով, որ դրանք հաշվի առնվեն՝ արդեն իսկ պատրաստի հատակագծում ինչ-ինչ փոփոխություններ մտցնելիս»: