ru24.pro
World News in Armenian
Август
2024

Հայ-թnւրքական հարաբերությունների նորմալացումն ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից․ Տիգրան Աբրահամյան

0

Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս պրոցեսները, առավել քան երբևէ, ուղիղ առնչություն ունեն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ըստ այդմ` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից:

Թուրք-ադրբեջանական տանդեմը, բավականին ագրեսիվ մանևրներով, փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը, որից հետո ցանկացած պայմանավորվածություն, համաձայնություն կամ պայմանագիր արդեն դառնալու է ոչ էական», - գրել է նա: