ru24.pro
World News in Armenian
Август
2024

ՄԻՊ-ի աջակցությամբ կալանավորված անձը տեղափոխվել է այլ ՔԿՀ՝ ընտանիքի հետ տեսակցությունները հնարավոր դարձնելու նպատակով

0

Կալանավորված անձի փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը` իր վստահորդին կալանքի կրումը շարունակելու նպատակով այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում:

Ըստ փաստաբանի՝ մեղադրյալի ընտանիքը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, բնակվում են մարզում: Հետևաբար, հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը, ընտանիքի բնակության վայրի և քրեակատարողական հիմնարկի հեռավորությունը, առկա են էական դժվարություններ վստահորդի և նրա անչափահաս երեխաների տեսակցությունները կազմակերպելու հարցում:

Հաշվի առնելով նշված հանգամանքները, ինչպես նաև երեխայի լավագույն շահի սկզբունքը, Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման առաջարկով դիմել է պետական իրավասու մարմիններին։

Իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում փաստաբանի կողմից բարձրացված հարցը ստացել է լուծում․ կալանավորված անձը տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ։