ru24.pro
World News in Armenian
Август
2024

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

0

Թուրքիայի Արևելյան Անատոլիա նահանգում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):

Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 05։52-ին (Երևանի ժամանակով՝ 06:52)։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքի Յեշիլյուրթ շրջանում, իսկ օջախը՝ 10,83 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։