Նախկին վարչապետի խորհրդականին հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի ու ընտանիքի անդամների գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն: Ինչպես գրում է «Հետքը», վերջիններս հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Դատախազություն է հրավիրվել ոչ միայն Սամվել Սանամյանը, այլև կինը՝ Հասմիկ Սիսակյանը, որդիները՝ Էդուարդ, Դավիթ և Կարո Սանամյանները, ընտանիքի հետ փոխկապակցված Նոնա Գրիգորյանը, Տաթեւիկ Աստաբացյանը և Լուիզա Սանամյանը:
Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի հայտնում, թե նրանց որ գույքն է ենթադրաբար համարվում ապօրինի ծագում ունեցող, ինչ է ցանկանում բռնագանձել կամ ինչ չափի: Պատճառաբանությունն այն է, որ այս դեպքում Սամվել Սանամյանն ու ընտանիքի անդամները, փոխկապակցված անձինք կարող են ապացույցներ ներկայացնել, դիրքորոշումներ, որոնք հնարավոր է փոփոխություն առաջացնեն բռնագանձման ենթակա գույքի ցանկում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։