ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Էրդողանի կողմից «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսելն արդեն նախապայման է․ սահմանային ձևական հանդիպումները մեզ ոչ մի էական տեղեկություն չեն տա․ Բագրատ Սրբազան

0

Սահմանային ձևական հանդիպումները մեզ ոչ մի էական տեղեկություն չեն տալիս։ Էրդողանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելն արդեն նախապայման է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բագրատ Սրբազանն՝ անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև երեկ կայացած հանդիպմանը։

«Ինչ էլ որ տեղի ունենա, տեղի է ունենալու ի վնաս մեզ։ Այն ընթացքը, որը տեսնում ենք, ոչ մի կերպով չի նպաստում ՀՀ շահերին։ Եվ ամենակարևորը՝ մենք չգիտենք խոսակցության բովանդակությունն՝ ամբողջությամբ»,- հանդիպման վերաբերյալ ասաց Սրբազանը։

Նա անդրադարձավ նաև այն փաստին, որ իրանական կողմը, ՀՀ իշխանությունների լռության ֆոնին, ստիպված ինքն է բարձրաձայնում, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը չի բխում Հայաստանի շահերից։

«Գնահատելի է, որ Իրանը, որպես մեր բարեկամ երկիր, հաստատուն կերպով անընդհատ նշում է այդ հանգամանքի մասին։ Կարծես մեր ամբողջ հույսը նաև իրենց վրա լինի՝ պաշտպանության իմաստով, խնդիրներն արծարծելու իմաստով։ Այլ պետություններն են մեր անվտանգությամբ  մտահոգվում, սա խոսում է ՀՀ կառավարություն կոչվածի չգոյության մասին»,- ասաց Բագրատ Սրբազանը։