ԱՄՆ-ն առնչություն չունի Հանիեի սպանության հետ․ Բլինքեն. «Ազատություն»
0
Սինգապուրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Channel News Asia» ալիքին ասել է, որ Միացյալ Նահանգներն առնչություն չունի «Համաս» խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ մասին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Շատ դժվար է ենթադրություններ անել»,- նշել է նա։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։
Բլինքենը կրկնել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու կարևորությունը։
The post ԱՄՆ-ն առնչություն չունի Հանիեի սպանության հետ․ Բլինքեն. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.