ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Այս պահին պաշտոնի մասին չեմ մտածում, ես իմ քաղաքի համար վտանգ ստեղծող չեմ. Մամիկոն Ասլանյան

0

Իմ իրավունքները պահպանվում են, բայց այս պահին, այս պայմաններում անիմաստ եմ համարում դրա մասին խոսելը, պաշտոնի, աթոռի մասին չեմ մտածում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով վերջերս է բանտից ազատ արձակվել:

«Ես մտածում եմ, որ մեր երկրում պետք է կայանան այն իրավական ինստիտուտները, որոնք որոշում են մարդկային ճակատագրեր: Մարդիկ կան՝ կարող են հայտնվել այդ հորձանուտում  ու կորցնել իրենց: Հետևաբար  դատական իշխանությունը պետք է գործի Սահմանադրությանը համաձայն,  ի վերջո, մեր երկրում պետք է կայանա դատական անկախ իշխանություն»,- ասաց նա:  

Ասլանյանը նշեց, որ իր ապագա որոշումների մասին տեղյակ կպահի առաջիկայում:

«Ստեղծված իրավիճակը ես վերլուծել եմ իմ մեջ, իմ որոշումների մասին տեղյակ կպահեմ այն ժամանակ, երբ հարմար կգտնեմ: Եթե չկա ընդհանուր կոնսենսուս քաղաքի ղեկավարման վերաբերյալ, այսպես, թե այնպես կարող է ստեղծվել լրացուցիչ խոչընդոտներ, որոնք ազդելու են քաղաքի զարգացման վրա, այս պահին ես իմ քաղաքի համար վտանգ ստեղծող չեմ»,- ասաց Ասլանյանը: