ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Մակրոնի և սպորտի նախարարի «հետաքրքիր» համբույրը քննարկման առիթ է դարձել Ֆրանսիայում (լուսանկարներ)

0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և սպորտի նախարար Ամելի Ուդեա Կաստերայի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ տարօրինակ համբույրի լուսանկարները աղմուկ են բարձրացրել մեդիայում և առցանց տիրույթում, գրում է telegraph.co.uk-ը:

Ինչպես երևում է կադրերից՝ 46-ամյա նախարարը բավականին «կրքոտ» է համբուրում Մակրոնին:

Ֆրանսիական Madame Figaro ամսագիրը, որն առաջինն է ուշադրություն հրավիրել լուսանկարների վրա, կատարվածն անվանել է «հետաքրքիր համբույր» և նշել, որ նախարարը «անշուշտ գիտի, թե ինչպես ստիպել մարդկանց խոսել իր մասին»:

Midi Libre-ն գրել է. «Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո ճնշումը թուլացավ՝ տեղի տալով էյֆորիայի։ Ուրախության ալիքի վրա՝ սպորտի նախարար Ամելի Ուդեա Կաստերան և նախագահ Էմանուել Մակրոնը համբուրվեցին: Համբույրը մեծ աղմուկ բարձրացրեց»։

 Օգտատերերի մեծ մասը քննադատել է «կրքոտ» համբույրը: