«Ինձ զարմացրեց, որ հնարավոր է այսքան պարզ ու մարդկային լեզվով հայեցակարգ գրել ու այդ խստություն պահանջող ֆորմատում հումորի զգացում դրսեւորել». ՀՀԽ անդամը Արմեն Քոլոյանի հայեցակարգը լավագույնն է համարում
0
Խորհրդում հավաքված մարդկանց անցած ճանապարհը պիտի հուշեր ձեզ, որ այստեղ չեն կարող ճնշումներ լինել։ Միակ ճնշումը, որ մենք մեզ վրա կարող էինք զգալ այս ընթացքում, իրականացրել է ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը՝ ֆեյսբուքյան հանրության շրջանում տրամադրությունների գեներացմամբ, իր ագրեսիվ փիառ արշավով, մեզ վրա դատական գործեր բացելու սպառնալիքներով եւ մեր հրաժարականի պահանջով։ Բայց ինչպես տեսնում եք, այդ ճնշմանը մենք չենք ենթարկվել։ Խորհուրդը ընդունել է այս պահի լավագույն որոշումը հանրային ռադիոյի համար, չկասկածեք։