ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը: 

ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: 

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

The post Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.