ru24.pro
World News in Armenian
Июль
2024

ՕԽ-2024․ Դավիթ Չալոյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

0

Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ հուլիսի 29-ին, Հայաստանն ՕԽ-ում ուներ մեկ ներկայացուցիչ։

Փարիզի «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92կգ) Օլիմպիական Խաղերի իր մեկնարկային մենամարտում ուժերը չափեց անգլիացի Օրիե Դելիկուսի հետ։

Մենամարտն ավարտվեց հայ մարզիկի հաղթանակով։ Երրորդ ռաունդում 4 մրցավարներն առավելությունը տվեցին Դավիթին։ Առաջին ռաունդը հաղթել էր բրիտանացին (5-0), իսկ երկրորդը՝ Չալոյանը (3-2)։

Բռնցքամարտի քառորդ եզրափակիչի մենամարտերը կկայանան օգոստոսի 3-ին։