ru24.pro
World News in Armenian
Июль
2024

«Վագներ»-ը հաստատել է Մալիում տուարեգների հետ մարտերում իր վարձկանների զոհվելը

0

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության պաշտոնական թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ իր մարտիկները զոհվել են Մալիում տուարեգ ապստամբների հետ մարտերում: Մարտերին մասնակցածների ու զոհվածների ճշգրիտ թիվը չի նշվում։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վագներ»-ի ավելի քան 80 մարտիկ է զոհվել։

«Վագներ»-ի տվյալներով՝ մարտերը տեղի են ունեցել հուլիսի 22-ից 27-ը Թին-Զաուտին գյուղի շրջակայքում։ Դրանց մասնակցել են Մալիի զինված ուժերի և «Վագներ» 13-րդ գրոհային ջոկատի զինվորները՝ հրամանատար Սերգեյ Շևչենկոյի ղեկավարությամբ։ Հարձակվողների թվում են եղել ապստամբների «Ազավադ» կոորդինացիոն շարժման և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալները:

«Վագներ»-ը պնդում է, որ առաջին օրը իրենք «ոչնչացրել են իսլամիստների մեծ մասին, իսկ մնացածը փախել են, սակայն ավազի փոթորիկի ժամանակ զինյալներին հաջողվել է իրենց թիվը հասցնել հազարի։ Այս կապակցությամբ «Վագներ»-ի հրամանատարությունը լրացուցիչ ուժեր է մտցրել մարտական դիրք, իսկ հուլիսի 25-ի հարձակումը հետ է մղվել։ Հաջորդ երկու օրվա ընթացքում զինյալները «ավելացրել են զանգվածային հարձակումների թիվը՝ օգտագործելով ծանր զենքեր, անօդաչու թռչող սարքեր և մեքենաներ»:

Հուլիսի 27-ին «Վագներ»-ի ջոկատից ստացվել է վերջին ռադիոգրաֆը, որում ասվում է, որ միայն երեք մարտիկ է ողջ մնացել։ «Վագներ»-ը հաստատել է, որ 13-րդ գրոհային ջոկատի հրամանատար Սերգեյ Շևչենկոն զոհվել է մարտում։

Երեկ՝ հուլիսի 28-ին, Մալիի հյուսիսում զինված խմբավորումների կոալիցիան հայտնել է, որ Ալժիրի հետ սահմանի մոտ տուարեգ ապստամբները սպանել և վիրավորել են Մալիի տասնյակ կառավարական զինվորների և նրանց աջակցող «Վագներ» կազմակերպության ռուսաստանցի մարտիկների: