ru24.pro
World News in Armenian
Июль
2024

«ԱՄՆ-ի համար Թուրքիան շատ կարևոր երկիր է». Ռուբեն Սաֆրաստյան

0
Օրինակ՝  մենք տեսնում ենք, որ ամիսներ շարունակ Պուտինի Թուրքիա այցը չի կատարվում։ Որովհետև դա ամերիկացիների ճնշման արդյունքն էր։ Հետևաբար անկախ թե որ նախագահն է ղեկավարում ԱՄՆ-ում, Միացյալ նահանգները, երբ անհրաժեշտություն է տեսնում, ճնշում է գործադրում կամ ուժեղացնում է այդ ճնշումը,  և Թուրքիան ենթարկվում է ամերիկացիներին։ Սա է ընդհանուր պարադիգմը Թուրքիայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության։ Կրկնեմ, քանի որ Թուրքիան իրենց համար կարևոր է, ժամանակ առ ժամանակ վերջինիս թույլ են տալիս, որ շեղումներ թույլ տա, քննադատի ամերիկացիներին, և ամերիկացիների քթի տակ այնպիսի քայլեր ձեռնարկի, որ կարող է վերջիններիս դուրը չգալ։