ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Վենեսուելայում նախագահական ընտրություններ են. Մադուրոն 3-րդ ժամկետի համար է պայքարում

0

Վենեսուելայում սկսվել են նախագահական ընտրությունները. գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը պաշտոնը ստանձնել է 2013 թվականին Ուգո Չավեսի մահից հետո, առաջադրվում է երրորդ անգամ անընդմեջ։

Մադուրոյի գլխավոր մրցակիցը նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսն է։ Նրան աջակցում է ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան, հայտնում է kommersant.ru-ն։

Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով վաղը՝ հուլիսի 29-ին, ժամը 06:00-ին): Երկրի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով: