ru24.pro
World News in Armenian
Июль
2024

«Ինտերն» ընկերական խաղում հաղթել է Լաս Պալմասին, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

0

Միլանի «Ինտերը» հուլիսի 27-ին ընկերական հանդիպում է անցկացրել իսպանական «Լաս Պալմասի» հետ և հաղթել 3։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո դուբլ է գրանցել միլանյան թիմի նորեկ Մեհդի Թարեմին։ Մեկ անգամ էլ «Օձերի» կազմում աչքի է ընկել Ֆեդերիկո Դիմարկոն։ 

Նշենք, որ Մխիթարյանը եղել է «Ներաձուրիների» մեկնարկային կազմում և փոխարինվել է հանդիպման 81-րդ րոպեին։