ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Ռեալը պարտք է վերցրել Մբապեի աշխատավարձն ու բոնուսները վճարելու համար

0

Transfer News Live պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի  «Ռեալը» 130 միլիոն եվրո պարտք է վերցրել թիմի ֆրանսիացի նորեկ Կիլիան Մբապեի աշխատավարձն ու բոնուսները վճարելու համար։

Նշվում է, որ հունիսի վերջին օրը Մադրիդի «Ռեալի» ծախսերի թույլատրելի սահմանաչափը կազմել է 82 միլիոն եվրո, որը մադրիդյան ակումբի ամենացածր ցուցանիշն է վերջին 20 տարիների ընթացքում։

Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը  5 տարվա պայմանագիր է կնքել «Արքայական» ակումբի հետ։