Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի արևմուտքում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Չխորոցկու քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 17 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 09։45-ին։ Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: