ru24.pro
World News in Armenian
Июль
2024

ՄԻՊ-ը՝ մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մասին

0

Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ:

Այս մասին ՄԻՊ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն: ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Երեխայի լավագույն շահը նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են: Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն ձեռնարկելու անհրաժեշտ եւ բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց»։

The post ՄԻՊ-ը՝ մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.