Երեխաների հանդեպ նման վարքը անթույլատրելի է . Բաքոյանը՝ մանկապարտեզում տեղի ունեցածի մասին
0
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը իր էջում գրել է.
«Դատապարտելի է բռնությունն ընդհանրապես, իսկ երեխաների հանդեպ նման վարքը անթույլատրելի է և հետևողական ենք լինելու նման վարքով մարդիկ որևէ կերպ հնարավորություն չունենան այն տարածքներում հայտնվել, որտեղ մեր երեխաների
մեր ապագայի դաստիարակությունն է կերտվում:
Մեր ունեցած տեղեկություններով այս պահին մանկապարտեզի տվյալ աշխատակիցը ձերբակալված է:
Հորդորում ենք պատկան մարմիններին բացառել նման դեպքերի կրկնությունը:
Հետամուտ ենք լինելու Փոքր Վեդիի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի ուսումնասիրման ողջ ընթացքին»։
The post Երեխաների հանդեպ նման վարքը անթույլատրելի է . Բաքոյանը՝ մանկապարտեզում տեղի ունեցածի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.