ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Փարիզում ՄՕԿ-ի պատվիրակությանն ընդունող հյուրանոցի անձնակազմը գործադուլ է հայտարարել

0
Օլիմպիական խաղերի ընթացքում այդ հյուրանոցում պետք է տեղավորվեին Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները։ Associated Press-ը վկայակոչել է Ֆրանսիայի CGT խոշորագույն արհմիութենական կազմակերպության տեղեկատվությունը, ըստ որի շենքի տարածքը միայնակ օգտագործելու համար ՄՕԿ-ը հյուրանոցին վճարել է 22 միլիոն եվրո։ Գործակալության աղբյուրի տեղեկություններով հյուրանոցի մի քանի տասնյակ աշխատակիցներ կարգախոսներով եւ ցուցանակներով դուրս են եկել միջանցքներ։   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ