ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն ու «Kia»-ն․ մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց

0

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Kia» և «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Kia»-ի վարորդը, ով դեպի Աբովյան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել «Tuareg»-ին: