Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե
Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել:
Այս մասին հայտարարել է Վրաստանի հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուղղակի ջանքեր են գործադրվել, որպեսզի Վրաստանը միանա ռազմական հակամարտությանը, որպեսզի այստեղ բացվի երկրորդ ճակատը։
Մենք դա թույլ չենք տվել, ինչի պատճառով որոշակի ուժեր նյարդայնացած են, սակայն մենք պետք է մինչև վերջ պահպանենք մեր ազգային շահերը»,- ասել է Կոբախիձեն։