Հնդկաստանի վարչապետը կայցելի Ուկրաինա
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի վերջին կայցելի Ուկրաինա։
Այս մասին հայտնում է Wion հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսին կմեկնի Կիև...
Այցը, որը դեռ մշակման փուլում է, ինչպես սպասվում է, տեղի կունենա օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 23-ին, հաստատել են Դելիի դիվանագիտական շրջանակների մի քանի աղբյուրներ», - հայտնել Է հեռուստաալիքը: