ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Միանշանակ, լինելու է․ Բագրատ Սրբազանն՝ աշնանը սպասվող ակտիվ պայքարի մասին

0

«Աշնանն ավելի ակտիվ պայքար սպասվու՞մ է»,- հետաքրքրվեցին լրագրողները Բագրատ Սրբազանից, ով այս պահին գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում՝ հանդիպելու տեղի բնակիչների հետ։

Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է։

«Միանշանակ»,- ասաց նա՝ հավելելով՝ որքան իրենք ավելի շատ մանրամասներ են հայտնում պայքարի ընթացքի մասին, այնքան իշխանություններն ավելի մեծ ջանքեր են ներդնում՝ նախապատրաստվելու ճնշել այն։

«Մենք տեղեկություններ ունենք այդ մասին»,- ասաց Սրբազանը՝ խոստանալով ավելի ուշ փաստեր հրապարակել և վերահաստատելով նաև՝ ակտիվ պայքար, միևնույն է, լինելու է։