Փարիզ-2024. Իսպանիայի կանանց հավաքականը հաղթել է Ճապոնիային, Կանադան՝ Նոր Զելանդիային
Իսպանիայի կանանց հավաքականը 2024 թվականի Օլիմպիական խաղերի խմբային փուլի խաղում 2-1 հաշվով հաղթել է Ճապոնիային։
Իսպանիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ են դարձել Այտանա Բոնմատին և Մարիոնա Կալդենտեյը, իսկ ճապոնական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Աոբա Ֆուջինոն։
Զուգահեռաբար ընթացքող խաղում Կանադան հաղթեց Նոր Զելանդիային (2-1):
C խմբում հաջորդ խաղում Իսպանիան հուլիսի 28-ին կխաղա Նիգերիայի հետ, իսկ Ճապոնիան նույն օրը կհանդիպի Բրազիլիայի հետ։