ru24.pro
World News in Armenian
Июль
2024

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լուի Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

0

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:

ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը:

The post ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լուի Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.