Դեսպան Քվինը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է «Կանանց ինտեգրումը ԶՈՒ-ում» թեմայով աշխատարանին
0
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հայ զինծառայողների հետ ներկա գտնվեց «Կանանց ինտեգրումը զինված ուժերում» թեմայով աշխատարանին, որը համատեղ կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտը։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
Աշխատարանի ընթացքում, որը կտևի հուլիսի 21-26-ը, նախատեսվում է համատեղ մշակել կարգավորումներ ու ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի մեծ թվով կանանց ներգրավել և աշխատանքի ընդունել ՀՀ զինված ուժերում։
The post Դեսպան Քվինը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է «Կանանց ինտեգրումը ԶՈՒ-ում» թեմայով աշխատարանին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.