Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների ՌԴ-ում․ Ադրբեջանի ԱԳՆ. Factor
Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների Ռուսաստանում և այլ հարթակներում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։Այս մասին հայտնում է Factor.am-ը:
«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում ու այլ հարթակներում»,-ասել է Հաջիզադեն։
Հավելենք, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար և կստեղծի նրանց համար ամենահարմար պայմանները։
«Ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ՝ Մոսկվան բազմիցս ընդունել է հայ-ադրբեջանական բանակցությունների փուլերը խաղաղության պայմանագրի շուրջ։ Միշտ ընդգծել ենք, որ պատրաստ է դա անել նաև հետագայում։ Մենք երաշխավորում ենք ամենահարմարավետ պայմանների ստեղծումը երկու պատվիրակությունների աշխատանքի համար իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով»,- ասել էր Զախարովան՝ նշելով, որ ՌԴ-ն կողմերի միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում է տարածաշրջանում անբաժանելի անվտանգության ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման։
The post Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների ՌԴ-ում․ Ադրբեջանի ԱԳՆ. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.