Երվանդ Մկրտչյան. Հայաստանի նոր ռեկորդի առումով սպասելիքները բարձր են, բայց մտածում եմ ռեկորդից ավելի լավ արդյունք արձանագրելու մասին
0
Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Միջին ու երկար տարածությունների վազորդ, Հայաստանի ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանն իր կարիերայի առաջին Օլիմպիական խաղերին է մասնակցելու: – Երվա՛նդ, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք: