Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումների ամփոփում ըստ իրավական ինստիտուտների
0
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Իրավական հարցը. ԵԴ/49421/02/22 07.05.2024թ. Բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի իմաստով աշխատանքային պայմանագիրն աշխատողի եւ գործատուի փոխադարձ համաձայնությամբ լուծելու փաստը հաստատող ապացույցների թույլատրելիության հարցին։ Դիրքորոշումը. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է կողմերի համաձայնությամբ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի