ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանին. Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը

0
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ