ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Հնագետներն Իսրայելում հայտնաբերել են ավելի քան 3,000-ամյա «կառույց», որի մասին խոսվել է աստվածաշնչյան գրություններում (լուսանկարներ)

0

Հնագետները Երուսաղեմում հայտնաբերել են «մոնումենտալ» կառույց, որը հիշատակվում է աստվածաշնչյան երկու գրքերում, գրում է timesofisrael.com-ը։

Նրանք հայտնաբերել են հնագույն խրամատի ավերակներ. խրամատը, ըստ մասնագետների, կառուցվել էր հազարամյակներ առաջ և նպատակ ուներ Դավթի քաղաքը ( Երուսաղեմի հնագույն բնակեցված շրջանը-Խմբ.) երկու մասի բաժանել:

150 տարի շարունակ հետազոտողներն աշխատել են ապացուցելու համար, որ քաղաքը երկու մասի է բաժանված եղել, ինչպես նկարագրված է սուրբ գրություններում: Այժմ նրանք հայտնաբերել են խրամատը, որը հարավային բնակելի շրջանը բաժանել է հյուսիսում գտնվող վերին քաղաքից:

Խրամատի խորությունը մոտ 9 մետր էր, լայնությունը՝ 30 մետր:

Ըստ մասնագետների թիմի՝ խրամատը ստեղծվել էր ավելի քան 3,000 տարի առաջ. նույն ժամանակահատվածում են գրվել Թագավորաց գիրքը (Հին Կտակարանի կանոնի պատմական գրքերից է-Խմբ.) և Սամուել մարգարեի գիրքը, որոնցում նկարագրված է, որ Դավթի քաղաքը բաժանվել է երկու մասի՝  Օֆել և Միլո: Օֆելը և Միլոն տերմիններ են, որոնք օգտագործվում են սուրբ գրություններում՝ նկարագրելու Դավթի քաղաքի տարբեր մասերը: