ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Մեթյու Միլեր

0

Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միլլերը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին»։

Մեթյու Միլլերը նաև հավելել է, որ ինչպես արդեն ասվել է Միացյալ Նահանգների կողմից, Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ժամանակը եկել է։

«Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով հասնել համաձայնության», – նշել է Պետքարտուղարությանը խոսնակը:

The post Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Մեթյու Միլեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.