ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Արցախի պետական ջազ նվագախումբը հանդես կգա բացօթյա համերգով

0

Հուլիսի 26-ին, ժամը 20:30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի զբոսայգու բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը (ղեկավար՝ Տիգրան Սուչյան)։

Համերգին մասնակցում են նաև ժամանակակից հիփ-հոփ կատարող Նարեկ Հովսեփյանը (A-Chilla) և Ժաննա Դավթյանը (վոկալ)։

Ծրագրում՝ հայկական և արտասահմանյան դասական ջազային և հեղինակային ստեղծագործություններ։

Արցախի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 2004-ին:

Հիմնադրման օրվանից նվագախումբը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Արցախի, Հայաստանի և ՌԴ բեմերում:

The post Արցախի պետական ջազ նվագախումբը հանդես կգա բացօթյա համերգով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.