ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Աղվան Հովսեփյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

0

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին և նրա ընտանիքի անդամներին հուլիսի 25-ին հրավիրել են   Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:Այս մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների azdarar.am կայքից։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հովսեփյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

The post Աղվան Հովսեփյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.