Ինչ անել սննդային թունավորումներից և աղիքային վարակներից խուսափելու համար. խորհուրդներ առողջապահության նախարարությունից
0
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար խուսափեք.
- Վաճառքի համար չնախատեսված վայրերում առաջարկվող սննդամթերքից:
- Պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդից` մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն:
- Բացօթյա խնջույքների ժամանակ երշիկ, ապուխտ, աղացած միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ պարունակող սննդից:
Եթե, այնուամենայնիվ, ձեզ մոտ նկատվում են աղիքային վարակներին կամ սննդային թունավորմանը բնորոշ ախտանշաններ`
- լուծ,
- սրտխառնոց,
- փսխում,
- ջերմության բարձրացում,
ապա մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:
The post Ինչ անել սննդային թունավորումներից և աղիքային վարակներից խուսափելու համար. խորհուրդներ առողջապահության նախարարությունից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.