ASUS-ը ներկայացնում է արհեստական բանականությամբ բարակ և թեթև Vivobook S 15 նոութբուքը՝ նորագույն Qualcomm Snapdragon X Elite պրոցեսորով (լուսանկարներ)
Բարակ և թեթև, պատրաստված մետաղական կորպուսից և հագեցած 3K լուծաչափով և 120 Հց թարմացման արագությամբ մեծ OLED էկրանով. ASUS-ը ներկայացնում է Vivobook S 15 AI նոութբուքը:
ASUS-ի` արհեստական բանականությամբ աշխատող առաջին նոութբուքը, որը թողարկվել է նոր Copilot+ PC ստանդարտի շրջանակում, Vivobook շարքի մի մասն է՝ նախատեսված օգտատերերի լայն շրջանակի համար:
Նոր արտադրանքը պահպանում է Vivobook S 15 OLED S5506 նախորդ մոդելի դիզայնը և բազմաթիվ առանձնահատկություններ, սակայն այժմ օգտագործում է Qualcomm-ի թարմացված ապարատային հարթակը:
Հիմնական առավելություններն են արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաները, Qualcomm Snapdragon X Elite-ի նորագույն պրոցեսորը՝ Qualcomm AI Engine նեյրոպրոցեսորով, և 15 դյույմանոց 120 Հց հաճախականությամբ 3K OLED էկրանը:
Նոթբուքը տպավորում է իր չափսերով՝ հաստությունը 14,7 մմ է, քաշը՝ 1,42 կգ, մարտկոցի աշխատանքի տևողությունը կարող է հասնել 18 ժամի։ Ստեղնաշարի ամբողջական գունավոր հետին լուսավորությունը, որ հնարավոր է կարգավորել, ապահովում է գերազանց էրգոնոմիկա և ոճայնություն:
ASUS-ի Vivobook S 15-ը Copilot+ ստանդարտի առաջին նոութբուքն է, ճիշտ այնպես, ինչպես 2011 թվականին ուլտրաբուքները ստանդարտ դարձան շարժական համակարգիչների համար:
Նոթբուքն ունի արհեստական բանականության հատուկ արագացուցիչ (Qualcomm AI Engine), Windows օպերացիոն համակարգի մակարդակով արհեստական բանականության աջակցություն և ASUS հավելվածներ, որոնք օգտագործում են արհեստական բանականություն:
Qualcomm Snapdragon X Elite պրոցեսորն ունի 45 Վտ ջերմային փաթեթ և ունակ է վայրկյանում 75 տրիլիոն գործողություն կատարել արհեստական բանականության հետ կապված առաջադրանքներում, որից 45 TOPS-ն ապահովում է ներկառուցված Qualcomm AI Engine-ը:
Սրանք կարևոր են արհեստական բանականության ալգորիթմներն արդյունավետության բարձր մակարդակով կատարելու համար՝ առանց տվյալներն ամպային ծառայություն փոխանցելու, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում մշակողների համար:
OLED էկրանով ASUS դյուրակիր համակարգիչները կինեմատոգրաֆիկ գունային սխեմայի շնորհիվ ապահովում են պատկերի բացառիկ որակ, որն ընդգրկում է DCI-P3 տարածքի 100%-ը:
Սա ապահովում է ավելի հագեցած գույներ, քան սովորական էկրանները և իդեալական է ինչպես պրոֆեսիոնալ ֆոտո և վիդեո աշխատանքի, այնպես էլ մուլտիմեդիա բովանդակության համար:
Բացի այդ, OLED էկրաններն արձակում են 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս՝ դրանք ավելի հարմար դարձնելով աչքերի և ավելի անվտանգ երեխաների տեսողության համար, ինչը հաստատված է TUV Rheinland Low Blue light-ի և SGS-ի կողմից:
Նոթբուքի էկրանը կարող է բացվել 180°-ով, ինչը թույլ է տալիս այն հարմարավետորեն օգտագործել համատեղ աշխատանքի համար նախատեսված սեղանի վրա կամ կիսապառկած դիրքում: Բարձր արդյունավետությամբ ASUS IceCool հովացման համակարգը՝ երկու օդափոխիչով, ապահովում է պրոցեսորից ջերմության հուսալի շեղում, ինչպես նաև բարձր հաշվողական հնարավորություններ է ապահովում մեծ ռեսուրսներ պահանջող հավելվածների հետ աշխատելիս:
70 Վտ/ժ հզորությամբ մարտկոցը կարող է ապահովել մինչև 18 ժամ ինքնուրույն աշխատանք: Այն ունի երկարացված ծառայության ժամկետ՝ ամբողջական լիցքաթափման-լիցքավորման մինչև 1200 ցիկլ: Նաև նախատեսված է արագ լիցքավորում USB-C-ի միջոցով, որը թույլ է տալիս 49 րոպեում մարտկոցը լիցքավորել մինչև 60%։
Մեկ այլ առավելությունն այն է, որ ASUS Vivobook S 15-ը փորձարկված է MIL-STD 810 ռազմական ստանդարտի համաձայն, ինչը երաշխավորում է դրա հուսալիությունը սովորական առօրյա պայմաններում:
Այս նոութբուքը հիանալի ընտրություն է, որը համատեղում է բարձր որակը, օպտիմալ գինը և ֆունկցիոնալությունը: Այն հարմար է օգտագործման տարբեր դեպքերի համար՝ գրասենյակային աշխատանքից մինչև բովանդակության ստեղծում: