ru24.pro
World News in Armenian
Июль
2024

Մենք ցանկանում ենք հարաբերություններն օգնությունից տեղափոխել առևտրի դաշտ. Սամանթա Փաուեր (տեսանյութ)

0

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստան կատարած երկօրյա այցն ամփոփող տեսանյութ է տարածել, որտեղ մատնանշել է այն ոլորտները, որոնցում օրեցօր ավելի ու ավելի են զարգանում հայ-ամերիկյան հարաբերությունները։ 

«Հայերի հետ խոսելիս` շատ պարզ է դառնում, որ այս պահին ուշադրությունը կենտրոնացված է դիմակայունության ձևավորման վրա․ դիմակայունության ձևավորում պարենային անվտանգության ոլորտում, դիմակայունության ձևավորում, երբ խոսքը վերաբերում է կլիմայական ցնցումներին, և, իհարկե, դիմակայունություն էներգետիկայի ոլորտում, որպեսզի երկիրն էներգիա ստանա ավելի դիվերսիֆիկացված մատակարարներից:

ԱՄՆ ՄԶԳ-ի համար իսկապես պատիվ է աջակցել այս ոլորտներից յուրաքանչյուրի ուղղությամբ գործադրվող ջանքերին: Բայց մենք նաև գիտակցում ենք, որ ցանկանում ենք հարաբերություններն օգնությունից տեղափոխել առևտրի դաշտ: Եվ այդ պատճառով, մենք արել ենք մի շարք նոր հայտարարություններ՝ ներառյալ պետություն-մասնավոր հատվածի նոր համագործակցությունը, որը ժամանակակից և ամուր գործընկերության օրինակ է և որն օրեցօր ավելի է ամրապնդվում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև»,- նշել է Սամանթա Փաուերն իր տեսաուղերձի մեջ: