ru24.pro
World News in Armenian
Июль
2024

3 զոհ, 1 վիրավոր․ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 8 ավտոմեքենա

0

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», 2 «Nissan» և 2 «ԶԻԼ» մակնիշի ավոտմեքնենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է  ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ,

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված: