Պանրխաշ՝ ճեմափողոցում․ ի՞նչ է ակնկալում Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ից
0
Գյումրու Աբովյան ճեմափողոցում անցկացվեց Շիրակի մարզի ավանդական կերակրատեսակներից մեկի՝ պանրխաշի փառատոնը, որն աննախադեպ էր Հայաստանում, նման գաստրո փառատոն երբևէ չէր անցկացվել։ Այն, ինչպես ավելի վաղ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել էր Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը, ունի հստակ նպատակ․ պանրխաշի բաղադրության մեջ մտնող չեչիլ պանիրն ընդգրկել տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Լավաշը, որը նույնպես այս